Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը կողմ է 3 պատգամավոր

Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը կողմ է 3 պատգամավոր
01.12.2014 | 13:05

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու իր նախագծին կարող են միանալ պատգամավորները մինչև ժամը 13:00-ն: Ընդդիմադիր պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս պահին ձևաթուղթը ստորագրել է ընդամենը երեք պատգամավոր:

Հիշեցնենք, որ քառօրյա նիստերի օրակարգում հարցն ընդգրկելու համար հարկավոր է 44 ստորագրություն: Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Արտաշես Գեղամյանը՝ ողջունելով այն փաստը, որ ընդամենը երեք պատգամավոր է նախագծին կողմ եղել: «Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի քաղաքականությունն այս դժվարին պահին, երբ տարածաշրջանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, օգտվում է ԱԺ-ի լիարժեք վստահությունից»,- նշեց Գեղամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ